Գնե՛ք բնակարաններ անմիջապես կառուցապատողից

Բնակելի

Կոմերցիոն

Բոսկո Վելթաուն. Գնի’ր այստեղ, մարզվի'ր Յուվենտուսում

Պատկերացրու մի վայր, որտեղ առավոտը սկսվում է մաքուր օդով և ներդաշնակությամբ, օրերը լի են շարժումով, իսկ երեկոները՝ հանգստով։ Այդ վայրը Bosco Welltown-ն է։

Երևանի կենտրոնից ընդամենը 20 րոպե հեռավորության վրա համադրվում են քաղաքային հնարավորություններն ու բնությունը։ Bosco Welltown-ը լիարժեք կյանքի նոր սցենար ապրելու հնարավորություն է ընտանիքի բոլոր անդամների համար։ Bosco Welltown-ը չի սկսվել որպես անշարժ գույքի նախագիծ։ Այն սկսվել է որոշումից, տարածքի ընտրությունից։

Իտալացի մասնագետները, ուսումնասիրելով Հայաստանի տարբեր տարածաշրջաններ, պարզապես հողամաս չէին փնտրում։ Նրանց նպատակը ռազմավարական էր՝ գտնել իդեալական վայր Յուվենտուսի ակադեմիայի միջազգային մակարդակի արվարձանային բազա ստեղծելու համար։

Նրանց գնահատման շրջանակը խիստ և բազմաշերտ էր՝

* Կլիմայական պայմաններ

• Էկոլոգիական որակ

• Բարձրություն ծովի մակարդակից

• Երկարաժամկետ զարգացման ներուժ

Համապարփակ այս վերլուծությունից հետո ընտրվեց Նոր Հաճնը։ Նոր Հաճնը Երևանի կենտրոնից ընդամենը 20 րոպե հեռավորության վրա է, ունի Դիլիջանին բնորոշ մաքուր օդ, մեղմ կլիմա, հարթ ռելիեֆ, հանգիստ միջավայր և զարգացման մեծ ներուժ։ Յուրահատուկ էկոհամակարգ, որտեղ բնակելի միջավայրը միավորված է ֆիզիկական զարգացման, կրթության և բարեկեցության ենթակառուցվածքների հետ

ՅՈՒՎԵՆՏՈՒՍԻ ԱԿԱԴԵՄԻԱ

Սա հնարավորություն է մինչև 500 երեխայի մարզվելու միջազգային ստանդարտներով՝ առանց քաղաք տեղափոխվելու, հենց տան մոտ։ Սա նշանակում է, որ ընտանիքի համար երեխան կարող է զարգանալ բարձր մակարդակի սպորտային միջավայրում՝ հենց տան մոտ, առանց երկար ճանապարհների, իսկ առօրյան դառնում է ավելի առողջ և ակտիվ։ Միևնույն ժամանակ, նման միջավայրերը ստեղծում են բնական հետաքրքրություն ընտանիքների կողմից, ինչը բարձրացնում է տարածքի արժեքը և ապահովում երկարաժամկետ կայուն զարգացում։

Միջազգային դպրոցը Bosco Welltown-ում։

Սա հնարավորություն է ստանալու միջազգային մակարդակի կրթություն՝ քո տանը կպած, առանց քաղաքի հետ կապված լոգիստիկ բարդությունների։ Այստեղ երեխաները սովորում են ժամանակակից ծրագրերով, զարգացնում են լեզուներ, մտածողություն և հմտություններ, որոնք բացում են դռներ միջազգային համալսարանների և կարիերայի համար։ Սա միջավայր է, որտեղ կրթությունը դառնում է կյանքի բնական շարունակություն՝ ոչ թե պարտականություն, այլ հնարավորություն աճելու և զարգանալու։

ՍՊՈՐՏ  ԵՎ ԺԱՄԱՆՑ

Սա միջավայր է, որտեղ ամբողջ թաղամասը համալրված է ակտիվ կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչով։ Այստեղ հնարավոր է զբաղվել տարբեր սպորտաձևերով՝ սկսած ամենօրյա շարժումից մինչև լիարժեք մարզումներ՝ առանց տարածքից դուրս գալու։

Բասկետբոլի, ֆուտբոլի և ֆուտզալի դաշտերը, ինչպես նաև մարզասրահներն ու ֆիթնես ստուդիաները հնարավորություն են տալիս պահպանել ակտիվ ռիթմը և դարձնել սպորտը առօրյա կյանքի մաս։

Լողավազանը, յոգայի և պիլատեսի կենտրոնները ստեղծում են հավասարակշռված և առողջ ապրելակերպի միջավայր՝ ոչ միայն մարզվելու, այլ նաև վերականգնվելու համար։

Փադլ թենիսը, մինի գոլֆը, SPA կենտրոնները ձևավորում են նաև հանգստի և ժամանցի մշակույթ, որտեղ ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է գտնել իր զբաղմունքը։

Ամբողջ թաղամասում նախատեսված են քայլուղիներ և հեծանվուղիներ։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՊԱՐՏ-ՀՈԹԵԼ

Թաղամասը կառուցված է այնպես, որ ունի երկու հիմնական հատված՝ բնակելի և ներդրումային, որոնք միացված են ընդհանուր ժամանցի և ակտիվ կյանքի գոտիներով։ Այս լուծումը թույլ է տալիս, որ թաղամասի հիմնական բնակիչները և հյուրերը հատվեն միայն ընդհանուր տարածքներում՝ պահպանելով և՛ հանգիստ, և՛ ակտիվ միջավայրի հավասարակշռությունը։

Բնակելի հատվածը նախատեսված է մշտական կյանքի համար՝ ապահով, հանգիստ և ընտանեկան միջավայրով։

Ներդրումային հատվածը ներկայացված է ապարտ-հոթել ձևաչափով, որտեղ բնակարանները հանձնվում են լիովին վերանորոգված և կահավորված՝ պատրաստ շահագործման համար։ Ապարտ-հոթելի ամբողջ կառավարումը իրականացվելու է կենտրոնացված ձևով, ինչը նշանակում է, որ գույքը կարող է գործել որպես եկամտաբեր ակտիվ՝ առանց սեփականատիրոջ անմիջական ներգրավվածության։

Նախագիծը զարգանում է փուլային։ Ընդհանուր նախատեսված է կառուցել 18 մասնաշենք, որից 3 մասնաշենքը՝ 24 ամսում, որին զուգահեռ կառուցվելու են նաև Յուվենտուսի մարզաբազան, սպորտային ենթակառուցվածքները և միջազգային դպրոցի մասնաշենքը։ Առաջին փուլում կառուցվում են առաջին երեքը՝ Bosco Verde, Bosco Aura և Bosco Vita։

Ժամանակակից շենքեր, մտածված պլանավորում և որակյալ լուծումներ՝

▪️ 7 հարկանի շենքեր

▪️ 2–4 սենյականոց բնակարաններ՝ 43–180 քմ

▪️ 3.3 մ բարձր առաստաղներ

▪️ մինչև 218 բնակարան

▪️ վերելակներ յուրաքանչյուր մուտքում

▪️ ջերմա և ձայնամեկուսացում

▪️ անհատական ջեռուցման և հովացման համակարգեր

▪️ բաց կայանատեղիներ և կանաչապատ բակային տարածքներ

Բնակարանները հանձնվում են գրեթե պատրաստ վիճակում՝բոլոր հիմնական կոմունիկացիաներով, տեղադրված դռներով և պատուհաններով։

Նախագիծն արդեն հասանելի է այսօր՝ ճկուն ձեռքբերման պայմաններով։ Տարաժամկետ ձեռքբերման դեպքում՝ ամսական վճարումները սկսվում են ընդամենը 335,000 դրամից, իսկ մինչև շինավարտ վճարվում է բնակարանի արժեքի ընդամենը 30%։ Հիփոթեքով ձեռքբերման դեպքում  1 քմ-ի արժեքը սկսվում է 480,000 ՀՀ դրամից։

Գործում են պետական աջակցության ծրագրեր՝ եկամտահարկի վերադարձ, զինծառայողների ծրագիր և Արցախի հավաստագիր։

Ձեռքբերման և ներդրումների համար կապվեք մեզ հետ։

Վաճառքի բացառիկ իրավունք՝ ՌԷԴ Ինվեսթ Գրուպ ՍՊԸ

Կարևոր նշում

Կայքում ներկայացված բոլոր պատկերները, ռենդերները, հատակագծերը և դիզայներական լուծումները կրում են տեղեկատվական բնույթ և չեն հանդիսանում պայմանագրային պարտավորություն։ Գույքի փաստացի վիճակը, հարդարման առկայությունը կամ բացակայությունը սահմանվում են բացառապես պայմանագրով և դրա հավելվածներով։

Ավելին․․․ Փակել...

  • Գործում է *ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ
  • Կառուցապատող՝ «Ամիկսոն Սապֆիր» ՍՊԸ
  • Նախագծող ընկերություն՝ «Ռեֆորմ» ՍՊԸ
  • Շինարարության մեկնարկ՝ 2026 թվականի սեպտեմբեր 
  • Շինարարության ավարտ՝  նախատեսվում է 2028 թվականի սեպտեմբերին
Ավելին․․․ Փակել...

Կառուցապատման ընթացք

Հատակագծեր

| 1-ին մ-շ | 1-ին մուտք | 1-ին հարկ | 58 քմ | 2 սենյակ
31 080 000 AMD
| 1-ին մ-շ | 1-ին մուտք | 1-ին հարկ | 69 քմ | 2 սենյակ
35 930 000 AMD
| 1-ին մ-շ | 1-ին մուտք | 1-ին հարկ | 60 քմ | 2 սենյակ
32 250 000 AMD
| 1-ին մ-շ | 1-ին մուտք | 1-ին հարկ | 61 քմ | 2 սենյակ
32 350 000 AMD
| 1-ին մ-շ | 1-ին մուտք | 1-ին հարկ | 76 քմ | 3 սենյակ
42 730 000 AMD
| 1-ին մ-շ | 1-ին մուտք | 1-ին հարկ | 81 քմ | 3 սենյակ
44 120 000 AMD
| 1-ին մ-շ | 1-ին մուտք | 1-ին հարկ | 74 քմ | 3 սենյակ
42 260 000 AMD
| 1-ին մ-շ | 1-ին մուտք | 2-րդ հարկ | 58 քմ | 2 սենյակ
33 610 000 AMD
| 1-ին մ-շ | 1-ին մուտք | 2-րդ հարկ | 61 քմ | 2 սենյակ
35 000 000 AMD

Բնակելի

Կոմերցիոն